«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժուաո Կանսելոն, ով վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», կարող է կարիերան շարունակել «Արսենալում», հայտնում է Transfer News Live-ը:
Ըստ հրապարակման՝ «զինագործները» պորտուգալացուն ձեռք բերելու փորձ կանեն հաջորդ ամառ։ «Քաղաքայինները» պատրաստ են վաճառել ֆուտոլիստին 70 միլիոն եվրոյով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» մտադիր է թիմում պահել պորտուգալացուն։
Այս մրցաշրջանում Կանսելուն ընդհանուր առմամբ անցկացրել է 45 խաղ՝ դառնալով 3 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։