Կիլիան Մբապպեի տրանսֆերը Մադրիդի «Ռեալ» կրկին կարող է ձախողվել

Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի բանակցելու ՊՍԺ-ի հետ հարձակվող Կիլիան Մբապպեի համար, հայտնում է Marca-ն։ Հաղորդվում է, որ 2023 թվականին ֆրանսիացու տրանսֆերը հնարավոր չէ իրականացնել ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով։ Իրավիճակը կարող է փոխվել միայն 2024 թվականին, եթե Մբապպեն որոշի հեռանալ ակումբից պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ։

2022 թվականին Մբապպեն կարող էր տեղափոխվել «Ռեալ», սակայն վերջին պահին երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը մասնակցել է 40 խաղի՝ դառնալով 38 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 180 միլիոն եվրո։