Պրեդրագ Միյատովիչ. ««Ռեալը» ստիպված կլինի նրան մինչև վերջ պահել թիմում»

Սերբիայի ընտրանու և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը խոսել է կիսապաշտպան Էդեն Ազարի խաղի մասին։

«Ակումբը ոչինչ չի կարող անել, հիմա Ազարին վաճառելը իրատեսական չէ։ Նա արդեն կորցրել է ֆուտբոլ խաղալու ցանկությունը։

Մադրիդի «Ռեալը» ստիպված կլինի նրան մինչև վերջ պահել թիմում»,- Միյատովիչի խոսքերն է մեջբերում AS-ը։

Իսպանիայի առաջնության 2022/2023 մրցաշրջանում 32-ամյա բելգիացին անցկացրել է վեց հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Էդենը Մադրիդում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Portal Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է հինգ միլիոն եվրո։