«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է «Մանչեսթեր Սիթիից» պաշտպան Ժուաո Կանսելոյի ապագայի մասին։
«Կանսելուն բարձրակարգ ֆուտբոլիստ է. Նրա ցուցադրած տեխնիկական, յուրօրինակ է: Մենք շատ ուրախ ենք, որ նա մեզ հետ է։
Մենք դեռ ոչինչ չենք որոշել։ Թիմում նրան պահելու մասին կմտածենք մրցաշրջանի վերջում»,- ասել է Սալիհամիջիչը:
Այս մրցաշրջանում Կանսելուն «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։