Լուչիանո Սպալետտին անդրադարձել է իր ապագային

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին խոսել է նեապոլիտանական ակումբի ղեկավարության հետ աշխատանքային նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։

«Երեկ մենք դրական հանդիպում ունեցանք նախագահի հետ։ Մեզ լավ ապագա է սպասվում, ես դրանում համոզված եմ»,- իր սոցիալական ցանցերում մասնագետի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը մոտ են համագործակցությունը մինչև 2025 թվականի ամառ երկարացնելուն։

Սպալետտիի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։