Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունել էր «Խետաֆեին»։
Կառլո Անչելոտտիի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց: Խփած միակ գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Մարկո Ասենսիոն։ Այս գնդակը իսպանացու համար 37-րդն էր Լա Լիգայում։ Նա կրկնել է լեգենդար Զինեդին Զիդանի ձեռքբերումը, ով նույնքան գոլ է խփել «սերուցքայինների» կազմում ներքին առաջնությունում։
Մարկո Ասենսիոն Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում: 27-ամյա կիսապաշտպանը դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։