Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա Լիգայի 34-րդ տուրում «Խետաֆեին» (1:0) հաղթելուց հետո, հանդիպման վերջում մեկնաբանել է կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի փոխարինումը։
20-ամյա ֆրանսիացին, ով վերջերս «Ռեալում» խաղում է ձախ պաշտպանի դիրքում, երկրորդ խաղակեսի վերջում հարված ստացավ ոտքին և ստիպված եղավ տեղը զիջել Ալվարո Օդրիոսոլային։
«Դա ընդամենը հարված է, որն այժմ մի փոքր անհանգստացնում է նրան: Նա 20 տարեկան է, և արագ կապաքինվի»,- ասել է մասնագետը