«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն ամփոփել է Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ հանդիպումը (2:2).
«Եթե պատրաստվում ես հաղթել խաղերում, երբ տիրում ես գնդակին ժամանակի 76 տոկոսում, քեզ պետք են մարդասպաններ խաղադաշտում:
Հիմա մենք թիմում քիչ մարդասպաններ ունենք»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Goal-ը:
«Չելսին» 43 միավորով 11-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։