Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մահմուդ Դաուդն ամռանը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա գերմանացին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բրայթոն» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։
Այս մրցաշրջանում Դաուդն անցկացրել է 10 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։