«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է ԱՊԼ-ի 36-րդ տուրի խաղում «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0).
«Շատ կարևոր հաղթանակ էր. Մենք պետք է վերականգնվեինք խոշոր պարտություններից հետո:
Մենք էներգիա չունեինք ու դանդաղ էինք խաղում այդ հանդիպումներում։ Այսօր մեզ պետք էր հաղթել, և մենք դա արեցինք։
«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ավելի վճռական լինի. Մենք պետք է աշխատենք ավելի դիպուկ լինել։ Յուրաքանչյուր խաղ դժվար է.
Պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր հանդիպման»,- ասել է մարզիչը: