Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ ՊՍԺ-ին։
Ինչպես հայտնի է դարձել El Nacional-ին, փարիզյան ակումբը հետաքրքրված է 27-ամյա ֆրանսիացուն ձեռք բերելու հարցում։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն արդեն 30 միլիոն եվրոյանոց պաշտոնական առաջարկ է ուղարկել «սերուցքայիններին» Մենդիի տրանսֆերի համար:
Այնուամենայնիվ, նշվում է, որ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր չէ Մենդիին բաց թողնել 45 միլիոն եվրոյից պակաս գումարով։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում:
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: