Ստեֆանո Պիոլի. «Դժվար կլինի այս մրցաշրջանն ավարտել դրական նոտայի վրա»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է ընթացիկ տուրում «Սպեցիայից» կրած պարտության մասին (0:2):

«Առաջին խաղակեսում ամեն ինչ լավ էր, բայց ընդմիջումից հետո մենք մեր հնարավորություններից ցածր հանդես եկանք։

Իհարկե, մենք չենք կարող չմտածել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի մասին, բայց գիտեինք, թե որքան կարևոր է այսօրվա հանդիպումը։

Դժվար կլինի այս մրցաշրջանն ավարտել դրական նոտայի վրա: Մնում է հավատալ, որ կկարողանանք «Ինտերի» հետ դիմակայության ընթացքը շրջել մեր օգտին։

Պետք է շատ ավելի լավ խաղանք, քան վերջին երկու հանդիպումներում»,- ասել է Պիոլին DAZN-ին տված հարցազրույցում: