«Տորինոյի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը չի կարողանա մասնակցել «Վերոնայի» հետ առաջիկա հանդիպմանը։
Թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը Sport Mediaset-ին հայտնել է, որ 27-ամյա ֆուտբոլիստը կոտրել մատը: Այդ պատճառով նա բաց կթողնի թիմի հաջորդ խաղը։
Այս մրցաշրջանում Միրանչուկը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ: