Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալու մադրիդյան ակումբի շանսերի մասին։
«Այո, «Ռեալը» կրկին մեկ քայլ է հեռու Չեմպիոնների Լիգայի եզրափակիչից։ Եվս մեկ տարի: Հիանալի խաղ էր, երկու թիմերն էլ լավ խաղացին:
Արդյունքն այն է, որ ամեն ինչ կորոշվի «Մանչեսթեր Սիթիի» մարզադաշտում։ Ես լավ գիտեմ «Ռեալին» և համոզված եմ, որ նրանք Մանչեսթեր են գնալու հաղթելու համար։
«Ռեալը» ֆավորիտ է պատասխան խաղում, նույնիսկ արտագնա խաղում. Եկեք ինքներս մեզ չխաբենք. Չեմպիոնների Լիգան միշտ ավելի կարևոր է, քան առաջնությունը»,-ասել է Կանավարոն: