Գրեհեմ Փոթերը կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի

Անգլիացի մասնագետ Գրեհեմ Փոթերը, ով գործազուրկ է, կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Nice-Matin-ի լրագրողները։

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզչի ծառայություններով հետաքրքրված է «Նիսսը»։

Ֆրանսիայի առաջնության 34 տուրից հետո «Նիսսը» վաստակել է 51 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը։