«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է իր թիմի հավանական չեմպիոնության մասին. Կատալոնական ակումբը կարող է ժամանակից շուտ հաղթել Իսպանիայի առաջնությունը, եթե 34-րդ տուրում հաղթի «Էսպանյոլին»։
«Հուսով եմ, որ առաջիկա խաղում մենք կարող ենք չեմպիոն դառնալ։ Մենք այս գավաթը վաստակել ենք մեր աշխատանքով և մեր երկրպագուների աջակցությամբ: Այժմ Լա Լիգայում հաղթանակը շատ կարևոր է մեզ համար, մենք ճիշտ ուղու վրա ենք, մեզ դեռ շատ գավաթներ են սպասում»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Էսպանյոլ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 14-ին։