«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիի տեղափոխությունը «Վուլվերհեմփթոն» կարող է ձախողվել, հայտնում է Sport.es-ը:
Ֆուտբոլիստն այս պահին «Բարսան» լքելու մտադրություն չունի՝ չնայած ակումբի ցանկությանը նրան փոխանակել «Գայլերի» կիսապաշտպան Ռուբեն Նևեսի հետ։
Ֆատին ցանկանում է շարունակել խաղալ «Բարսելոնայում» և դեռ երազում է ակումբի հետ հաջողությունների հասնելու մասին: