Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է իր վերականգնման ընթացքի մասին.
«Շատ ուրախ եմ։ Մինչդեռ ես խաղադաշտ վերադառնալու հստակ ժամկետներ չեմ նշի։
Այժմ անում եմ այն ամենը, ինչ կախված է ինձնից, որպեսզի արագ վերականգնվեմ և դուրս գամ խաղադաշտ»,- դարպասապահի խոսքերն է փոխանցում գերմանական գրանդի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո Նոյերը դահուկային հանգստավայրում հանգստանալու ժամանակ կոտրել էր ոտքը։
Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում դարպասապահը անցկացրել է 12 հանդիպում, որոնցում բաց է թողել 11 գնդակ։