Խոակին Կապառոս. «Մխիթարյանի վերաբերյալ միայն լավ հիշողություններ ունեմ»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է մեր ընտրանու նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին:

«Մխիթարյանի վերաբերյալ միայն լավ հիշողություններ ունեմ: Չեմ զարմանում, որ Մխիթարյանը 34 տարեկանում խաղի վրա նման ազդեցություն է թողնում: Հենրիխը կուռք է հայ ժողովրդի համար:

Մենք լավ ժամանակ ենք ապրել Հայաստանի հավաքականում:  Ինձ համար պատիվ էր նրա հետ աշխատելը»,- ասել է Կապառոսը: