«Բարսելոնան» երկու տրանսֆերային թիրախ ունի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն նշել է ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներին առաջիկա ամառվա համար։

Խոսքը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի եւ «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի մասին է։

Լրագրող Ֆերան Մարտինեսը հավաստում է, որ Մեսսին և Սուբիմենդին կլինեն «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակները առաջիկայում։

Նշենք, որ Լիոնելը հասանելի կլինի ազատ գործակալի կարգավիճակով, սակայն տրանսֆերըը դժվար կլինի կազմակերպել ֆինանսական խնդիրների պատճառով:

Սուբիմենդիի հետ կապված իրավիճակը շատ ավելի բարդ է. ֆուտբոլիստն չի ցանկանում հեռանալ իր թիմից, իսկ «Ռեալ Սոսյեդադը» նրա համար պահանջում է 70 միլիոն եվրո։