«Նիսսի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն հայտնվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբների դիտակետում:
Ինչպես հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում, վերջերս ֆրանսիական Լիգա 1-ի «Նիսս»-«Ռեն» հանդիպման ժամանակ Տոդիբոյի խաղին հետևել են «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» սկաուտները:
Նշվում է, որ 23-ամյա Տոդիբոյի ամառային տրանսֆերը Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկը կարող է արժենալ 45 միլիոն եվրո։
Ընդհանուր առմամբ Ժան-Կլեր Տոդիբոն «Նիսսի» կազմում անցկացրել է 99 պաշտոնական հանդիպում։