Գաբրիել Մարտինելլին տվել է իր ֆուտբոլային կուռքի անունը

«Արսենալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Գաբրիել Մարտինելլին խոստովանել է, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր մանկության կուռքն է եղել։

«Երբ խոսքը գնում է ֆուտբոլիստների մասին, այն մարդը, ում ես միշտ երկրպագել եմ, Կրիշտիանու Ռոնալդուն է։

Ես հաճախ եմ դիտում նրա խաղը։ Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը»,- ասել է Մարտինելլին։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա բրազիլացին «Արսենալի» կազմում 45 խաղում դարձել է 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: