«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է Ժուաո Ֆելիշի ապագայի մասին, ով վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում»:
«Մենք չգիտենք, թե ինչ կլինի Ժուաոյի հետ ամռանը: Նա այժմ «Չելսիում» է։ Հետո կտեսնենք՝ նա կվերադառնա, թե ոչ։
Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- Սերեսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
23-ամյա հարձակվողը լոնդոնցիների կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։