Էնրիկե Սերեսոն խոսել է Ժուաո Ֆելիշի ապագայի մասին

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է Ժուաո Ֆելիշի ապագայի մասին, ով վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում»:

«Մենք չգիտենք, թե ինչ կլինի Ժուաոյի հետ ամռանը: Նա այժմ «Չելսիում» է։ Հետո կտեսնենք՝ նա կվերադառնա, թե ոչ։

Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- Սերեսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:

23-ամյա հարձակվողը լոնդոնցիների կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։