Մադրիդի «Ռեալի» ղեկավարները պատրաստվում են առաջիկա ամռանը ռեկորդային տրանսֆերային արշավ անցկացնել։ Այս մասին հայտնում են The Telegraph-ի լրագրողները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը երկու նպատակ ունի. «Սերուցքայինները» ցանկանում են ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապpեին և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին:
Կիլիանի տրանսֆերային արժեքը 180 միլիոն եվրո է։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը:
Բելինգհեմը գնահատվում է 120 միլիոն եվրո։ Նա պայմանագիր ունի «Բորուսիայի» հետ մինչև 2025 թվականի ամառը։