«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ․ ««Ինտերը» արժանի էր հաղթանակի»

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Արրիգո Սակին կարծում է, որ «Ինտերը» արժանիորեն հաղթեց Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում։

«Ինտերն» արժանի էր հաղթանակի, թիմը ներգրավված էր խաղի մեջ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Այս հաղթանակը ֆուտբոլիստներին վստահություն կհաղորդի իրենց ուժերի նկատմամբ։

Սիմոնե Ինձագիի թիմը լավ կազմակերպված էր եւ առավելագույնս օգտագործեց մրցակցի սխալները»,- Սակիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Նշենք, որ պատասխան խաղը կկայանա Միլանում մայիսի 16-ին։