Պաոլո Մալդինի. «Մենք երկուսս էլ ցանկանում ենք շարունակել միասին աշխատել»

«Միլանի» մարզական տնօրեն Պաոլո Մալդինին արձագանքել է լուրերին, թե ակումբը մոտ է Ռաֆայել Լեաուի հետ պայմանագիրը երկարաձգելուն։

«Մենք մոտ ենք Ռաֆայել Լեաուի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության գալուն, դա այդպես է: Ես և Ռաֆան նույն պլանն ունենք, մենք երկուսս էլ ցանկանում ենք շարունակել միասին աշխատել»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: 23-ամյա պորտուգալացին «ռոսոներիների» կազմում հանդես է գալիս 2019 թվականից։