Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման չորս հավակնորդների թվում է

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները կիսաեզրափակիչ առաջին խաղերի համար:

Այս ցանկում են Նիկոլո Բարելլան, Հենրիխ Մխիթարյանը (երկուսն էլ՝ «Ինտեր», Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի») և Վինիսիուսը («Ռեալ Մադրիդ»):

Բարելլան «Միլանի» դեմ ամբողջ հանդիպումն անցկացրել է (2:0), իսկ Մխիթարյանն այս խաղում դարձել է գոլի հեղինակ։

Դե Բրույնեն և Վինիսիուսը դարձել են իրենց թիմերի միակ գոլերի հեղինակները «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը (1:1)։