«Ատլետիկոյի» նախագահը խոսել է Ժոաու Ֆելիշի ապագայի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է Ժոաու Ֆելիշի ապագայի մասին, ով վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում»:

«Մենք չգիտենք, թե ինչ կլինի Ֆելիշի հետ ամռանը: Նա այժմ «Չելսիում» է։ Հետո կտեսնենք՝ նա կարող է պայմանագիր կնքել, թե ոչ։ Կարո՞ղ է նա ևս մեկ մրցաշրջան անցկացնել, թե՞ ոչ։ Բայց մի անհանգստացեք դրա համար»,- Սերեսոնի խոսքերն է մեջբերում Marca-ն:

«Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով ձեռք է բերել Ֆելիշին։ 23-ամյա հարձակվողը լոնդոնցիների կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։