Marca. «Բարսելոնան» տուգանվել է

«Բարսելոնան» Իսպանիայի հարկային մարմնի կողմից տուգանվել է 15,7 միլիոն եվրոյով՝ ֆուտբոլիստների վճարումները խախտելու համար, հայտնում է Marca-ն՝ հղում անելով El Confidencial-ին։

Աղբյուրի համաձայն՝ խախտումները կապված են այն բանի հետ, որ կատալոնացիները չեն հրապարակել ֆուտբոլիստներին վարձակալության համար Audi ավտոմեքենաներ տրամադրելու գինը և չարտերային թռիչքների արժեքը։

Բացի այդ, հետաքննության ընթացքում պարզվել է, որ ակումբի ղեկավարությունը սխալ է հաշվի առել ակումբի նախկին ֆուտբոլիստներ Արդա Թուրանին (1,312,500 եվրո) և Ալեքս Սոնգին (3,5 մլն եվրո) փոխհատուցման չափը։ Հետաքննությունը սկսվել է 2019թ.-ին։

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր կոռուպցիոն սկանդալի հետաքննության մեկնարկի մասին՝ «Բարսելոնայից» Նեգրեիրային վճարումների հետ կապված։