«Սպորտինգի» կիսապաշտպան Մանուել Ուգարտեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», հայտնում է Record-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդցիները պատրաստ են ակտիվացնել ուրուգվայցու պայմանագրով նախատեսված գնման տարբերակը՝ 52 մլն ֆունտ ստեռլինգի չափով։
Ուգարտեն «Սպորտինգում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում 22-ամյա հենակետային կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում 45 հանդիպում է անցկացրել թիմի կազմում և կատարել մեկ գոլային փոխանցում: