«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է Սերխիո Բուսկետսի մասին, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի կատալոնական ակումբը։
«Իմ ընկեր, ես շատ հպարտ եմ, որ քեզ հետ խաղացել եմ նույն թիմում: Ուրախ եմ, որ քեզ նման ընկեր ունեմ: Ես և իմ ընտանիքը ձեզ շատ ենք սիրում։ Մաղթում ենք ձեզ ամենայն բարիք»,- գրել է ֆուտբոլիստը սոցցանցերում։
Բուսկետսը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2008 թվականից։ Պայմանագրի ավարտից հետո ֆուտբոլիստը կլքի ակումբը:
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա իսպանացին Լա Լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ: