Գաբրիել Մարտինելի․ «Կրիշտիանու Ռոնալդուն միշտ օրինակ է եղել իմ համար»

«Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին ասել է, որ Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ներկայումս հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի առաջնությունում, միշտ օրինակ է եղել իր համար։

«Ռոնալդուն միշտ եղել է մեկը, ում ես նայել եմ: Ես մեծացել եմ նրա խաղով, ինձ դուր է եկել նրա ոճը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: