«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր պահանջներն է հայտնել ՊՍԺ-ի ղեկավարությանը, որի օրոք պատրաստ է գլխավորել ակումբը։
Լրագրող Սանտի Աունայի տեղեկություններով՝ պորտուգալացի մասնագետը փարիզցիների ղեկավարներին խնդրել է պայմանագիր կնքել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբաթի հետ։
ՊՍԺ-ն գործարք կնքելու հնարավորություն ունի, բայց անձամբ ֆուտբոլիստը, ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
Փարիզյան ակումբը ցանկանում է փոխարինել թիմի ներկայիս մարզիչ Քրիստոֆ Գալտիերին, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից մրցաշրջանի ավարտից հետո: Մոուրինյոն նշանակման հիմնական տարբերակներից մեկն է: