Ռաֆայել Լեաուի ապագայից նոր տեղեկություն կա

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն նոր պայմանագիր կկնքի թիմի հետ, հայտնում է լրագրող Դանիելե Լոնգոն։

Աղբյուրի համաձայն՝ Լեաուի հետ պայմանագրի երկարաձգման պաշտոնական հայտարարությունը տեղի կունենա մոտ օրերս։

23-ամյա պորտուգալացու գործող համաձայնագիրը ռոսոներիների հետ հաշվարկված է մինչև 2024 թվականի ամառ։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: