Մատեո Կովաչիչը կարող է տեղափոխվել մանչեսթրյան գրանդ

«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ «Մանչեսթեր Սիթիին», հայտնում է Football Insider-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը լիովին հրաժարվել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին ձեռք բերելու մտքից։ «Մանչեսթեր Սիթին» աշխատում է Կովաչիչի տրանսֆերի վրա:

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շատ է սիրում 29-ամյա խորվաթի խաղաոճը:

Կովաչիչի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում նա «Չելսիի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: