«Ռոմայի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը ուրախ է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում երկու իտալական թիմերի տեսնելու համար։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան միմյանց միջև առաջին մենամարտը կանցկացնեն «Միլանն» ու «Ինտերը»։
«Ա Սերիայի համար շատ կարևոր է, որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում իտալական երկու թիմ կա։
Պետք է ասեմ, որ ես գոհ եմ նման հանգամանքներից։ Եզրափակչում անպայման կխաղա իտալական մեկ թիմ։ Կարծում եմ՝ «Միլանն» ու «Ինտերը» շատ նման թիմեր են։
Դժվար է կանխատեսել հանդիպումների արդյունքները, բայց ես վստահ եմ, որ դրանք հետաքրքիր խաղեր են լինելու»,- Մատիչի խոսքերն է մեջբերում Football Daily-ն։