«Բարսելոնան» տրանսֆերային նպատակ ունի

Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում, հայտնում է լրագրող Սանտի Օվալեն։

Աղբյուրի համաձայն՝ այսօր ֆուտբոլիստը քննարկվել է որպես պաշտպանության աջ եզրն ուժեղացնելու տարբերակ։

Միակ խնդիրը, որը կխանգարի «Բարսելոնային» ձեռք բերել ֆուտբոլիստին, մեծ փոխհատուցումն է, որը «Բայերը» հավանաբար կպահանջի թիմի գլխավոր աստղի համար:

Հաղորդվում էր նաև, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Այս մրցաշրջանում պաշտպանը Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը լևերկուզենյան ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։