«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյա Դիասը մեկնաբանել է գալիք ամառ կատալոնյան թիմից հեռանալու մասին լուրերը։
Հիշեցնենք, որ բրազիլացուն նախկինում կապում էին Անգլիայի Պրեմիեր լիգա վերադառնալու հետ, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»:
«Այս լուրը կեղծ է. Այս լուրը տարածողը ճիշտ տեղեկություն չունի և իր ոլորտում պրոֆեսիոնալ չէ»,- գրել է Ռաֆինյան սոցիալական ցանցերում։
Ռաֆինյան «Բարսելոնա» է տեղափոխվել միայն անցած ամառ «Լիդսից»: