«Թոթենհեմի» նախկին հարձակվող Թեդի Շերինգհեմը կարծում է, որ ակումբը պետք է հարձակվող Հարի Քեյնին թույլ տա այլ ակումբ տեղափոխվել, եթե հարձակվողը դա ցանկանա:
«Այն ամենից հետո, ինչ Քեյնն արել է «Թոթենհեմի» համար, ղեկավարությունը պետք է հարգանքով վերաբերվի նրան: Քեյնն իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել.
Եթե Հարրին ասի, որ ցանկանում է հեռանալ, ապա Լևին պետք է կատարի նրա խնդրանքը»,- Շերինգհեմի խոսքերը հայտնում է FourFourTwo-ն։
29-ամյա հարձակվողը լոնդոնյան ակումբի գույները պաշտպանում է 2011 թվականի հունվարից։
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: