«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին խաղի ավարտից հետո խոսել է լրագրողների հետ։
Հանդիպումը կայացավ «Սանտյագո Բեռնաբեուում» և ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
«Առաջին կես ժամում մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը։ Դրանից հետո մրցակիցն իր առաջին հնարավորությունն օգտագործեց ու կարողացավ գոլ խփել։
Մենք շարունակեցինք խաղալ մեր ֆուտբոլը, չնայած այն հանգամանքին, որ դժվար էր։ Այս խաղում անհրաժեշտ էր առավելագույն կենտրոնացում, անհնար էր գնդակ կորցնել։
Հետո շատ դժվար էր այն վերադարձնելը»,- իսպանացու խոսքերն է փոխանցում BT Sport-ը։
Պատասխան խաղը կկայանա Մանչեսթերում մայիսի 17-ին։