Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղից հետո ամփոփել է հանդիպումը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
«Մենք լավ էինք խաղում պաշտպանությունում: Անտոնիո Ռյուդիգերը հիանալի գործեց Էրլինգ Հոլանդի դեմ խաղում, և մեր կիսապաշտպանները վերահսկում էին հանդիպումը:
Հիանալի պայքար էր, մենք ուրախ ենք։ Թիմը դրական է տրամադրված պատասխան խաղից առաջ»,-ասել է իտալացի մասնագետ BT Sport-ը։
«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին «Էթիհադ» մարզադաշտում: