Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է հայտնել «Բավարիայի» հարձակվողի ապագայի մասին

Մյունխենի «Բավարիայի» երիտասարդ հարձակվող Մատիաս Տելը առնվազն հաջորդ մրցաշրջանում կմնա գերմանական գրանդում։

Այս մասին սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հարձակվողը ընդամենը 18 տարեկան է, սակայն այս մրցաշրջանում նա մասնակցել է 25 պաշտոնական հանդիպման՝ խփելով 4 գնդակ:

Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 20 միլիոն եվրո: