Դավիդ դե Խեայի ապագայի հարցում հստակություն կա

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ նոր համաձայնագրի պայմաններով՝  դարպասապահին երաշխավորված չէ տեղը մեկնարկային կազմում։

32-ամյա դարպասապահի գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ, որոնց կազմում նա խաղում է 2011 թվականից, նախատեսված է մինչև հունիսի 30-ը։

Այս մրցաշրջանում Դե Խեան բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում՝ բաց թողնելով 57 գոլ։