Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտիի մասին իր կարծիքով։
Ավստրիացին ժամանակին աշխատել է «Բավարիայում» իտալացի մասնագետի ղեկավարությամբ։
«Նա լավ աշխատանք կատարեց, նաև Մյունխենում: Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք «Բավարիայում» և տոնեցինք մեր հաջողությունը։
Նա բոլոր ժամանակների մեծագույն մարզիչներից մեկն է։
Բացի այդ, Անչելոտտին սերմանում է վեհ մարդկային արժեքներ, որոնք նույնպես շատ կարևոր են»,- ասել է Ալաբան: