«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի մասին։
«Մեզ մոտիվացիա պետք չէ, մենք այստեղ չենք վրեժխնդիր լինելու: Մենք պարզապես ցանկանում ենք փորձել դուրս գալ եզրափակիչ: Մադրիդցիները հստակ գիտեն, թե ինչ պետք է անեն այս մրցաշարում:
Հաստատ գիտեմ, որ ամեն ինչ կորոշվի մեր դաշտում։ Այս մրցաշարում հաղթելու համար պետք է հաղթել լավագույն թիմերին:
Իսկ Մադրիդի «Ռեալն» այս մրցաշարի լավագույն թիմն է։ Նրանք դա ապացուցել են վերջին երկու տասնամյակների ընթացքում:
Անցյալ տարի առաջին հանդիպումն աչքի ընկանք, երկրորդը՝ ոչ, բայց լավ խաղացինք։ Եվ սա բավական չէր»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։