Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

«Չելսիի» հարձակվող ՊյերԷմերիկ Օբամեյանգը հայտնել է, որ կցանկանար վերադառնալ «Բարսելոնա»: Գաբոնցի հարձակվողի հետ տեսանյութը հրապարակել է DjamLife օգտատերը սոցցանցերում:

«Ես կցանկանայի վերադառնալ «Բարսելոնա», բայց կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Օբամեյանգը։

33-ամյա հարձակվողը «Բարսելոնայում» հանդես է եկել 2022 թվականին։

Սեպտեմբերին նա տեղափոխվեց «Չելսի»։ Դրանից հետո Օբամեյանգը լոնդոնցիների կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։