«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում սպասվող խաղի մասին։
«Մենք լավ խաղացինք ամբողջ տարին: Արդյունքները միշտ չէ, որ լավն են եղել, բայց հիմա մենք գիտենք, թե ինչ անել։ Մրցաշրջանի այս հատվածում մեր նման մեծ թիմերը գիտեն, թե երբ պետք է մղել: Ֆուտբոլն այդպիսին է։
Մենք բոլոր 180 րոպեները փայլուն խաղացինք, բայց երբեմն դա բավարար չէ։ Պատասխան խաղի վերջին րոպեներն անցկացնելու լավագույն միջոցը չունեինք։ Եզրակացություններ արվել են, բայց ես չեմ սիրում խոսել անցյալի մասին։ Մենք շատ ենք փոխվել»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։