«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է, որ դարպասապահ Դավիդ դե Խեան երկարաձգի պայմանագիրը:
«Մենք ցանկանում ենք, որ Դե Խեան մնա «Մանչեսթեր Յունայթեդում», և մենք ցանկանումենք, որ նա երկարաձգի պայմանագիրը:
Ցանկանում ենք նաև, որ նա մեզ հետ լինի նաև հաջորդ մրցաշրջանում»,- մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 32-ամյա դարպասապահը թիմի կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 57 գոլ և 23 անգամ անառիկ պահել դարպասը։