Անգլիական ակումբը Ռաֆինյային շահավետ պայմանագիր է առաջարկել

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան հաջորդ մրցաշրջանում կարող է հեռանալ ակումբից։ «Նյուքասլը» 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ֆավորիտ է, հայտնում է SportWitness-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Կաչաղակները» պատրաստ են բրազիլացուն առաջարկել 12 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում, շաբաթական 230 հազար եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Արսենալը»։

Ռաֆինյան «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականի ամռանը:

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։